ՀՀ կառավարությունը հաշվետվություն է հրապարակել․ «Տեղադրվել է 35 սահմանային սյուն, իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին»
- Lilit

- Apr 29, 2024
- 1 min read

Կառավարության մամուլի ծառայությունը հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել․
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»։




















