top of page

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում. ՊՆ

  • 4 days ago
  • 1 min read

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքին։

«Բանակում մահվան դեպք չի արձանագրվել

Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»:

bottom of page