top of page

Պուտինն ու Լուկաշենկո հանդիպում են անցկացրել

  • 28 minutes ago
  • 1 min read

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Մոսկվայում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ հանդիպումն անցկացվել է…

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Մոսկվայում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի նախագահի մերձքաղաքային նստավայր Նովո-Օգարյովոյում։


Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ համագործակցությունը և անդրադարձել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։


Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցությանն ինչպես տնտեսության, այնպես էլ տարբեր այլ ոլորտներում։


Մոսկվա այցելած Բելառուսի նախագահն ավելի վաղ հանդիպել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

bottom of page