Դեսպան Վահագն Աֆյանը ֆորումի մասնակիցներին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի գործարար հնարավորությունների մասին
- Lilit

- May 19, 2024
- 1 min read

Մայիսի 18-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի Պունե քաղաքում կայացած Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումի (GIBF) քննարկումներին:
Դեսպան Վ. Աֆյանը Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի (Enterprise Armenia) հետ համագործակցությամբ կազմված սահիկաշարով ֆորումի մասնակիցներին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի գործարար հնարավորությունների, մասնավորապես՝ վերջին շրջանում գրանցված տնտեսական նպաստավոր ցուցանիշների և ներդրումային միջավայրի առավելությունների մասին:Հաջորդիվ կայացած հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական առևտրատնտեսական համագործակցության խորացման ոլորտային ուղղություններին, իսկ գործարարների հետ առանձին ձևաչափով հանդիպումներին տեղեկություններ են փոխանցվել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունների վերաբերյալ:




















