Հրդեհ է բռնկվել Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում
- Jun 1, 2024
- 1 min read

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հարթաշեն գյուղի գյուղապետարանում և մանկապարտեզում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Աղբյուրի փոխանցմամբ՝ այրվել է գյուղապետարանի և մանկապարտեզի գույքը:




















