top of page

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 28, 2024
  • 1 min read
ree

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Հակոբյանն անձամբ շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման պատասխանատու ու Հայաստանի զարգացման  համար առանցքային նշանակություն ունեցող այդ պաշտոնում իրեն նշանակելու համար։

«Ինձ համար շատ մեծ պատիվ է, պատրաստ եմ ամբողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ներկա  ժամանակին հատուկ բոլոր մարտահրավերները»,- ասաց նա։

ՊԵԿ նորանշանակ նախագահը նշեց, որ իրենց թիրախում ունենալու են ստվերի շարունակական նվազումը, կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական ու ծանրակշիռ պայքարը։


1/2947
bottom of page