top of page

Բենզինի և դիզելային վառելիքի գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 4.4% և 3.9%-ով

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 8
  • 1 min read

ree

Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 4.4% և 3.9%-ով: 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 1.1% գնանկում և դիզելային վառելիքի՝ 1.5% գնաճ, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 0.1% գնանկում և 3.2% գնաճ, հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Ըստ հրապարակման՝ 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 15.2%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 1.8% գնանկում, ընդ որում, 2025թ. սեպտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ։

1/2945
bottom of page