top of page

«Մեր ձեւով» շարժմանը միացել է 5000 կամավոր, մեր թիմին միանում են, պատճառը Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 11
  • 1 min read
ree

1.5 ամսում «Մեր ձեւով» շարժմանը միացել է 5000 կամավոր, ամեն օր հարյուրավոր մարդիկ կապ են հաստատում և միանում են մեզ։ Այս մասին շարժման առաջին հաշվետու ժողովին հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մեր համախոհների այս տեմպը եթե շարունակվի, ապա մոտակա ամիսներին մենք կլինենք տասնյակ հազարավոր եւ դա արդեն մեծ մերան՝ անշրջելի փոփոխութուններ կատարելու համար։ Մեր թիմը երիտասարդ է եւ մեզ հարցնում են՝ ինչն է պատճառը, որ միանում են մեզ, պատճառը Սամվել Կարապետյանն է, նրա անունը։ Բոլորս ունենք այն վստահությունը, որ Սամվել Կարապետյանը հետեւողական է լինելու, պահպանելու է մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած կոպեկին։ Նրա գաղափարներով, ծրագրերով մենք դարձնելու ենք Հայաստանն օրինակելի երկիր»,– ասել է Նարեկ Կարապետյանը։

1/2945
bottom of page