top of page

Ալեն Սիմոնյանն ու Ալի Մուհամմադ Ալ-Շահրանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

  • Nov 6, 2025
  • 1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ներառելով ինչպես քաղաքական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկկողմ տնտեսական հետաքրքրություններին վերաբերող թեմաները։

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ շրջել են նաեւ Ազգային ժողովի շենքում` ծանոթանալով շենքի պատմությանն ու պայմաններին:

1/3161
bottom of page