top of page

Լրատվամիջոցները, լրագրողները, խմբագիրները տոտալ տեռորի են ենթարկվում այս իշխանությունների կողմից․ Արմինե Օհանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 days ago
  • 1 min read

ree

Փորձում ենք փոխարինել մեր բացակա ընկերներին, փորձում ենք չընկճվել։ Իրականում երկրում լացելու վիճակ է, հատկապես լրատվամիջոցները, լրագրողները, խմբագիրները տոտալ տեռորի են ենթարկվում այս իշխանությունների կողմից՝ բոլոր հնարավոր տարբերակներով, պատերազմ են հայտարարել լրատվամիջոցների դեմ- «Իմնեմնիմի» փոդքասթին ասել է «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը։

«Այս իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն իրենք թիրախավորում են լրագրողներին, խմբագիրներին՝ հարձակումների կոչ անելով իրենց հետևորդներին․ տարրական գիտակցում չկա, որ ազատ խոսքի հանդեպ այդ քայլերն անթույլատրելի են, դատապարտելի են․ կարծեք պաշարված ամրոցում աշխատող խումբ լինենք։ Հիմա էլ անցել են Ժուռնալիստների միությանը, Սաթիկ Սեյրանյանին թիրախավորելու գործին։ Այս իշխանությունը շատ հայտնի է ֆեյսբուքյան կեղծ էջեր, կեղծ կայքեր, սունկ կայքներ ունենալով, այդ հարթակներում ամենախայտառակ հայհոյանքներն են գրում իրենց թիրախների հասցեին։ Պերֆեկտ թիվիների այս ոճը որդեգրած իշխանությունը չի կարող մեղադրել որևէ լրատվամիջոցի ինչ-որ վրիպում ունենալու կամ ինչ-որ չճշտված բովանդակություն հրապարակելու համար։ Մենք կարող ենք սխալ տեղեկություն հրապարակել, դրանից պետությունը չի քանդվի, թող իշխանությունը իր սրիկայություններից խոսի»։

Արմինե Օհանյանն ընդգծել է՝ վերջին շրջանում այս իշխանությունը երեք մեծ թիրախային խումբ ունի՝ հոգևորականներ, լրագրողներ, փաստաբաններ։ Ժո՞ւռնալիստների միության շենքի հետևից են ընկել, թող պարզեն՝ «Հայկական Ժամանակի»-ի շենքն ո՞ւմ է պատկանում․ ինչպե՞ս է պետական տարածքը հայտնվել մասնավոր անձի սեփականատության տիրույթում։

1/2980
bottom of page