top of page

Միքայել Սրբազանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 29
  • 1 min read

ree

Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատական նիստն ավարտվեց: Դատարանը հեռացել է վերջնական ակտ կայացնելու. այն կհրապարակվի հոկտեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատական նիստին դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացվեց: Միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Դատարանը մերժեց միրջնորդությունը: «Պաշտպանական կողմը առաջնորդվելով փաստաբանական կողմի պրոֆեսիոնալիզմով, լրացուցիչ չի հայտնել միջնորդության հնարավորության մասին, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման»,- ասաց դատավոր Արմինե Մելիքսեթյանը:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը սեպտեմբերի 24-ին մեղավոր էր ճանաչվել: Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակել էր մեղադրական վերդիկտը: Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ՝ իր սահմանափակումներով:

Հիշեցնենք նաև, որ մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել Սրբազանը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Սակայն, այս գործը հարուցելիս հիմնավորում է, թե Աջապահյանը հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ: Միքայել Սրբազանը մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, իրեն մեղավոր չի ճանաչում:

1/2940
bottom of page