top of page

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 9
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «2 օր առաջ պարեկները բերման էին ենթարկել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիր կա, եւ չի կարող շահագործվել։

Պարզվեց՝ «խնդիրն» այն է, որ մեքենան զրահապատ է: Բրոնեմեքենաների բրոնյան չեն արձանագրում տեխզննման փաստաթղթում եւ դա հետո խախտում են համարում։ Նույն օրը պարեկները նույն օպերացիան իրականացրել են նաեւ Մասիսի ընդդիմադիր համայնքապետ Դավիթ Համբարձումյանի մեքենայի նկատմամբ, որը նույնպես զրահապատ է։

Չնայած օրենքը չի արգելում բրոնեմեքենա վարելը, սակայն իբրեւ թե մեքենայի շահագործման տեխնիկական խնդիր է, երբ տեխանձնագրում դա ֆիքսված չէ, եւ զրկում են ընդդիմադիր համայնքապետերին պաշտպանված մեքենաներով շրջելու իրավունքից։

Մինչդեռ թվում էր, թե Փարաքարի համայնքապետի սպանությունից հետո իշխանությունը՝ ինքը, պետք է նրանց անվտանգությունն ապահովեր։

1/2945
bottom of page