Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին. Ավինյան
- Lilit

- Oct 11
- 1 min read

Ժամը 21։00-ի դրությամբ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 68.9։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին, ինչը համեմատական է հոկտեմբեր ամսվա ցուցանիշներին»,– գրել է նա։




















