top of page

Հրդեհ՝ Վանաձորում․ ավտոմեքենա է այրվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 25, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 04։59-ին։ Այրվել է ավտոմեքենան՝ մասամբ։

1/2948
bottom of page