top of page

Մենք պետք է կենտրոնանանք դրա վրա. Ալիև

  • Mar 14, 2025
  • 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերություններ ունենալու մտադրության մասին։


Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Ցավոք, հարավկովկասյան տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։ Հիմա համեմատաբար հանգիստ ժամանակաշրջանում ենք։ Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Այ մսին հայտարարել է Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում:


«Ուստի մենք պետք է կենտրոնանանք դրա վրա. ստեղծել անվտանգության մեխանիզմներ, որոնք կլինեն համապարփակ, վերացնել նոր ռազմական առճակատման ցանկացած սպառնալիք և փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ»,- հավելել է Ալիևը։

1/3479
bottom of page