top of page

Ֆրանսիայի նախագահի կողմից Պուտինի հետ հեռախոսազրույցի առաջարկ չենք ստացել․ Պեսկով

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 16, 2024
  • 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց չի առաջարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մակրոնը՝ ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է առաջարկել ռուսաստանցի պաշտոնակցի հետ։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը և Կրեմլը տեղեկացրել էին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուինի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայի շուրջ։

1/3150
bottom of page