top of page

Ավտովթարից ժամեր առաջ 20-ամյա զինվորը ինքն է եկել տուն և 2 ժամ անց գնումներ կատարելու նպատակով դուրս եկել տնից, որտեղ էլ հանդիպել է 17-ամյա ընկերներին․ կեսգիշերին ծնողները իմացել են դաժան լուրը

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 hours ago
  • 2 min read

Հուլիսի 1-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում դաժան ու ողբերգական ավտովթարից, ինչը դարձել էր 3 երիտասարդ տղաների մահվան պատճառ։

Հրապարակումից հետո զանգվածային լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր տեղեկություններ են տարածել, որ «մահացածներից 20-ամյա Արտյոմ Ստեփանյանը բանակից զորացրվել էր ու նրան գնացել էին տուն բերելու Կոտայքի մարզի բնակիչներ՝ 17-ամյա Գոռ Սահակյանն ու 17-ամյա Կարեն Նաղդալյանը։ Զինվորին դիմավորելուց հետո տուն գալու ճանապարհին տեղի էր ունեցել ողբերգական ավտովթարը, ինչն էլ դարձել էր նշված անձանց մահվան պատճառ»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ այդ տեղեկությունը իրականության հետ կապ չունի։Մահացածներից Ա․ Ստեփանյանը ծառայել է ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի զորամասերից մեկում, ծառայության ընթացքում միշտ բնութագրվել է դրական, խրախուսանքների է արժանացել հրամանատարների կողմից և ավտովթարի օրը ինքը տաքսի ավտոմեքենայով եկել է տուն։ Արդեն տան մոտ իր ընկերները «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով դիմավորել են նրան։ Խանութից ծաղկեփունջ է գնել ու գնացել տուն։Մահացած Ա․ Ստեփանյանի հարազատներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են․«Մենք ձեզ էլի չէինք գրի, բայց սիրտներս մղկտում ա՝ տեսնելով մամուլում տարածված սխալ տեղեկատվությունը այն մասին, թե իբր 17 տարեկան երկու տղաները գնացել էին Արտյոմին դիմավորելու (ով նույն օրն էր եկել բանակից): Արտյոմն այդ օրը եկել է տուն տաքսիով, ծնողները զուռնա-դհոլով դիմավորել են։ Մոտ 2 ժամ տանը լինելուց հետո դուրս է եկել, գնացել խանութ։ Արդեն խանութի մոտ հանդիպել է իր ընկերներին՝ 17-ամյա Գ․ Սահակյանին և 17-ամյա Կ․ Նաղդալյանին և նրանց հետ ավտոմեքենայով տեղ են գնացել, ուր՝ չգիտենք։ Մենք մեր զինվոր տղային ընդամենը 2 ժամ ենք տեսել, իսկ երբ տնից գնաց գնումներ կատարելու, դրանից ժամեր անց տեղեկացանք այդ չարաբաստիկ ու ողբերգական ավտովթարի մասին։Հիմա բոլորը, չգիտես ինչու, ծողներին են մեղադրում, որ իբր թույլ են տվել՝ անչափահասները գնան իրենց որդուն բանակից տուն բերելու, սակայն դա այդպես չէ, և իրականությունը չիմանալով և հավատալով մի քանի լրատվականներում տեղ գտած սխալ ու անհեթեթ լուրին, մեղադրում են ծողներին, ավելի ցավացնելով առանց այդ էլ ծանր վիշտ կրած Արտյոմի  ծողներին ու հարազատներին»։ 

1/2649
bottom of page