top of page

Ինչի՞ համար են հոգևորականները հրավիրվել հարցաքննության

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 13, 2025
  • 1 min read

Երեկ հոգևորականներ են հրավիրվել Քննչական կոմիտե։

Զրույցում հարցաքննության հրավիրված հոգևորականներից մեկը՝ Տեր Մուշեն հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ իրենք հրավիրվել են Նաթան սրբազնի ձայնագրության գործով, սակայն այսօր մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ այլ բանի համար են նրանց հրավիրել ՔԿ։

«Մեզ փաստորեն այլ գործի համար էին կանչել։ Մեզ կանչել են հարցաքննության խտրականության և հավաքներին մասնակցելուն պարտադրելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Ուզում էին իմանալ, թե որևէ խտրական վերաբերմունք եղե՞լ է կարգալույծ եղած հոգևորականների հանդեպ, թե ոչ, իրականում չկա նման բան, մենք միշտ սիրով ենք ծառայել միասին»,- նշեց հոգևորականը։

Հաջորդ հարցաքննությունը, թե ե՞րբ կլինի, հայտնի չէ։

Հիշեցնենք, որ երեկ հարցաքննության էին հրավիրվել 8 հոգևորականներ։

1/3159
bottom of page