top of page

«Կամ թողեք ներս, կամ ձերբակալեք». Լարված վիճակ Վեդու համայնքապետարանում. Չախոյանին չթողեցին նիստին մասնակցել

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 days ago
  • 1 min read
ree

Վեդու համայնքապետարանի ավագանին այսօր՝ նոյեմբերի 19–ին, նիստ է գումարել, որի օրակարգում  «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հարցի քննարկումն է։ Ավագանու քվեարկությունից կախված` կազմակերպությունը կստանա իրավունք շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն անելու, կամ` ոչ:

Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է` հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայրը:

Վեդու ավագանու նիստին մասնակցելու համար այս պահին քաղաքաետարանում է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը, երկու գաղափարակից ընկերների հետ։ Սակայն նրան նախ ոստիկանության, համայնքապետարանի աշխատակիցները թույլ չտվեցին՝ հիմնավորելով, որ ներսում ազատ տեղեր չկան։ Երբ Չախոյանը պնդեց, որ ներսում ազատ տեղեր կան, միայն նրան թույլ տվեցին ներկա գտնվել նիստին, սակայն առանց ընկերների Չախոյանը չհամաձայնեց ներս մտնել։

Facebook-ի իր էջի «լայվում» Արթուր Չախոյանը ոստիկաններինհարցնում է, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մասնակցել դռնբաց նիստին. «Օրենքի հղում կտա՞ք, թե խի դռնբաց նիստին չեմ կարող մասնակցել։  Ինձ օրենքի հոդված ներկայացրեք, ու ասեք, որ այս օրենքի հիման վրա իրավունք չունեք ներս մտնելու։ Կամ օրենքի հղում եք ներկայացնում, կամ էլ ինձ ձերբակալեք»։

1/2980
bottom of page