top of page

Ձյուն, անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ է սպասվում

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 days ago
  • 1 min read

ree

   

Երևան քաղաքում՝


Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։



 

Հանրապետության տարածքում`


Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 12- ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։


Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը՝ 1-3 աստիճանով ։



 

Երևան քաղաքի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ


Օդի առավելագույն ջերմաստիճան        14.5°C (2010թ.)


Օդի նվազագույն ջերմաստիճա            - 23.8°C (1953թ.)


Օդի միջին օրական ջերմաստիճան         0.1°C

1/3032
bottom of page