Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն
- Lilit

- 13h
- 1 min read

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից հայտնում են.
«Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու Թեմակալ Առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող մյուս հոգևորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար»:




















