top of page

«Ադրբեջանից հնչող «խաղաղասիրական» կոչերը շարունակվում են»․ Տաթևիկ Հայրապետյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 22, 2025
  • 1 min read

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանից հնչող «խաղաղասիրական» կոչերը շարունակվում են։


Հայատյաց կոչերով հայտնի ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան երկու օր առաջ իր տված հարցազրույցում ասել է․ «Յուրաքանչյուրը պետք է իր ոլորտում համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի մենք՝ որպես հաղթող պետություն, կարողանանք հաղթանակի արդյունքները հասցնել վերջնական մակարդակի։ Մենք պետք է լուծենք մեզնից կախված խնդիրները և այժմ նաև պետք է հայկական հասարակությանը վարժեցնենք այս իրողությանը։ Սա 200 տարի շարունակ սխալ տեղեկատվությամբ ձևավորված հիվանդ հասարակություն է։ Այժմ մենք դա պետք է փոխենք քայլ առ քայլ․․․»։


Հենց երեկ հաղորդման շրջանակներում ես բացատրում էի, որ մեր հակառակորդը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին մեր ընկալումները, դա արվում է գերազանցապես ՀՀ ներկայիս կառավարության միջոցով»։

1/3150
bottom of page