top of page

«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել

  • Jan 1
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։



Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։



Հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Հովակիմ Պ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։



Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

1/3197
bottom of page