Ռուսական կողմի հետ քննարկվել է Գյումրի-Ախուրիկ–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթուղային ենթակառուցվածքների հարցը
- 3 hours ago
- 1 min read

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։




















