top of page

«ՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացելԿԳՄՍՆ դրական եզրակացությունը»․ Նարեկ Սարգսյան

  • 4 hours ago
  • 1 min read

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆԳ նախարարի պաշտոնավարումից ի վեր աջակցում ենք միայն այն նախագծերին, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական դրական եզրակացությունը։


Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպություններից ստանում է դիմումներ՝ ֆիլմերի նկարահանումներին աջակցելու համար։


Տեղեկացնում ենք, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պաշտոնավարումից ի վեր որդեգրվել է հստակ քաղաքականություն․ նախարարությունը չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրական մասնագիտական եզրակացությունը։


Խնդրում ենք հետագա դիմումների ներկայացման ընթացքում հաշվի առնել այս հանգամանքը և ընդունել այն որպես նախարարության պաշտոնական դիրքորոշում։


Տեղեկացնում ենք նաև, որ կան տարբեր հարթակներում ցուցադրվող սերիալներ, որոնք նկարահանվել են մինչև ՆԳ նախարարության կողմից ներկայումս իրականացվող քաղաքականությունը։


Խնդրում ենք դրանք որևէ կերպ չնույնացնել կամ չկապել նախարարության մոտեցումների և գործելակերպի հետ։

1/3197
bottom of page