top of page

Զախարովան արձագանքել է Փաշինյանի և քաղաքացու միջև Երևանում տեղի ունեցած միջադեպին

  • May 18
  • 1 min read

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ քաղաքացու միջև այսօր տեղի ունեցած միջադեպին։


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած այսօրվա միջադեպը։ Իր էջում Զախարովան կոշտ արձագանք է հրապարակել՝ անդրադառնալով հրապարակային վեճի ժամանակ կնոջ հասցեին հայաստանյան վարչապետի արած արտահայտությանը։


«Փաշինյանը ՀՀ քաղաքացուհուն. «Ասա՛ շնորհակալություն, որ հենց հիմա կողքի զուգարանում գլուխդ չջարդեցին»։ Մակրոնի և Զելենսկու Երևան կատարած այցն անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքներն» ակնհայտ են», — գրել է Մարիա Զախարովան։

1/3479
bottom of page