Հայ գերիները Բաքվում պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում. Սիրանուշ Սահակյան
- 1 hour ago
- 1 min read

Հայ գերիները Բաքվում պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
«Արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում նրանց մոտ գոյություն չունի, նրանք չեն տեսնում հարազատների, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցների, չեն տեսնում անկախ բժիշկների, չեն տեսնում անկախ փաստաբանների, չեն տեսնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում:
Նրանց այլ իրավունքներ նույնպես խախտվում են, զբոսանքի իրավունքը, մինիմալ երաշխիքները, որոնք պետք է պահպանվեն ցանկացած հաստատությունում պահվող անձի առնչությամբ, բայց գերագույն խնդիրը այն է, որ նրանք բացարձակ մեկուսացվածության մեջ են գտնվում»,- նշել է Սահակյանը:




















