top of page

Կրկին թանկացում. օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4 % գնաճ

  • 58 minutes ago
  • 1 min read

Օգոստոսին հանրապետությունում գնաճ է արձանագրվել: Այս մասին ասաց ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Ըստ ՎԿ-ի՝ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 1.0% գնանկում:

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-օգոստոսին 2025-ի հունվար-օգոստոսի նկատմամբ այն աճել է 4.5%-ով, բայց սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 7.3%-ով, ալկոհոլային խմիչքը, ծխախոտային արտադրատեսակները՝ 8.2 %-ով, հագուստը՝ 2%-ով, առողջապահությունը 3.8 %-ով, տրանսպորտը՝ 2.2%-ով, իսկ կրթությունը 8.3%-ով:

Անցած ամիս նախորդ տարվա օգոստոսի համեմատ հացաբուլկեղենը և ձավարեղենը թանկացել է 2.6%-ով, միսը՝ 10.8 %-ով, ձուկը և ծովամթերքը էժանացել են 8.9 %-ով, կաթնամթերքը, պանիրը և ձուն թանկացել են 11.8 %-ով, յուղերը և ճարպերը 2.3 %-ով, միրգը՝ 10.8 %-ով, շաքարը, մրգախյուսը, մեղրը, օշարակներ, շոկոլադը և շաքարային հրուշակեղենը՝ 4.6 %-ով, սուրճը, թեյը և կակաոն՝ 5.7 %-ով, օղին՝ 11%-ով, ծխախոտը՝ 7 %-ով։

Դիտարկվող ժամանակահատվածում ոսկերչական զարդերը թանկացել են 25.3%-ով, բժիշկների ծառայությունները՝ 9.3%-ով, բժշկական ծառայությունները՝ 6.1%-ով, տրանսպորտի ապահովագրությունը՝ 14%-ով։

Ոչ պարենային ապրանքները ևս թանկացել են: ՎԿ-ի հրապարակած տվյալներով՝ օգոստոսին 2025թ օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 2.4%-ով, իսկ 2026թ. հուլիսի համեմատ՝ 0.4 %-ով:

1/3587
bottom of page