top of page

Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա, դուք ուզում եք գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի. Ռուբեն Ռուբինյանն` ընդդիմությանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 12, 2024
  • 1 min read
ree

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարեց, թե ընդդիմությունը «լիակատար թքած ունի» գերիների ճակատագրի վրա:

«Դուք ուզում եք Ադրբեջանում գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի, հենց հիմա դուք դա եք փորձում անել»,-  Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց նա:

Ռուբինյանի խոսքով` 2020 թվականից հետո տարբեր փուլերով հարյուրավոր գերիներ են վերադարձել:

«Ուրիշ թեմա չի մնացել, որոշել եք քաղաքական նպատակներով կապիտալիզացնել գերիների առկայության հարցը, իսկ իրականում հայ ռազմագերիներն ու պահվող այլ անձիք կվերադառնան, թե չեն վերադառնա` կախված է ոչ թե այս նիստից, այլ` Հայաստանի դիվանագիտական աշխատանքից»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա ընդդիմությանը խորհուրդ տվեց ակտիվ լծվել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքին:

1/2946
bottom of page