top of page

Երևանում մեքենան կոտրել է ծառը, բախվել գազատար խողովակի հենասյուներին

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 1, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ - Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Եկատերինա Կ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Մարատ Պ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 



Shamshyan.com-իհաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։



Իսկ Մարատ Պ.-ի «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա գազատար խողովակի հենասյանը ու հայտնվել բնակչի տան մոտ։



Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

1/2948
bottom of page