top of page

Ալիևը մայիսի 9-ին չի մեկնի Մոսկվա, տոնական միջոցառումներին չի մասնակցի

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին և տոնական միջոցառումներին։

Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Տեղեկություն ենք ստացել, որ Իլհամ Ալիևը չի գալու Մոսկվա, ցավոք սրտի։ Բացատրել են, որ նա պետք է մասնակցի Ադրբեջանում կայանալիք միջոցառումների՝ նվիրված Հեյդար Ալիևին»,- ասել է Ուշակովը՝  Life -ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում։ 

1/2505
bottom of page