«Սպուտնիկ Ադրբեջանի»-ի բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել
- Lilit
- 23 hours ago
- 1 min read

Բաքվում նախկինում ձերբակալված «Սպուտնիկ»-ի բոլոր աշխատակիցները, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ էին, ազատ են արձակվել գրավի դիմաց, հաղորդում է «Սպուտնիկ Մերձավոր Արևելք» Telegram ալիքը։
«Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող «Սպուտնիկ Ադրբեջան»-ի բոլոր հինգ աշխատակիցներն ազատ են արձակվել գրավի դիմաց», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 30-ին, «Սպուտնիկ Ազերբայջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը անհիմն ձերբակալվել են Բաքվում և կալանավորվել չորս ամսով։ Նրանց հետ միասին ձերբակալվել էին նաև խմբագրական կազմի մի քանի անդամներ, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են։