top of page

Աթենքի քաղաքապետի և Հունաստանում Իսրայելի դեսպանի միջև հակասեմական գրաֆիտիների պատճառով բանավեճ է տեղի ունեցել

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 3
  • 1 min read

ree

Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասը կիրակի օրը բանավեճի է բռնվել Հունաստանում Իսրայելի դեսպան Նոամ Կացի հետ, որը քաղաքային իշխանություններին մեղադրել է հակասեմական գրաֆիտիները վերացնելու համար բավարար ջանքեր չգործադրելու մեջ, հայտնում է AFP-ն։

Դեսպան Նոամ Կացը կիրակի օրը հրապարակված մեկնաբանություններում Kathimerini օրաթերթին հայտարարել է, որ իսրայելցի զբոսաշրջիկներն իրենց «անհարմար են զգում» Աթենքում, քանի որ քաղաքապետ Հարիս Դուկասը ոչ մի գործողություն չի ձեռնարկում «կազմակերպված փոքրամասնությունների» դեմ, որոնք հակահրեական գրաֆիտիներ են փակցնում։

Դուկասը մի քանի ժամ անց պատասխանել է իսրայելցի դեսպանին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։

«Մենք ապացուցել ենք, որ վճռականորեն դեմ ենք բռնությանն ու ռասիզմին, և մենք մտադիր չենք ժողովրդավարության դասեր քաղել նրանցից, ովքեր սպանում են խաղաղ բնակիչների։ Աթենքը՝ ժողովրդավարական երկրի մայրաքաղաքը, լիովին հարգում է իր հյուրերին և պաշտպանում իր քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքը։ Վրդովեցուցիչ է, որ դեսպանը կենտրոնանում է գրաֆիտիների վրա (որոնք ակնհայտորեն ջնջված են), մինչդեռ Գազայում տեղի է ունենում աննախադեպ ցեղասպանություն», - նշել է Հունաստանի մայրաքաղաքի քաղաքապետը։

Հունաստանը, ինչպես և մի շարք այլ եվրոպական երկրներ, ականատես է եղել պաղեստինամետ մի շարք ցույցերի։

Հունական կղզիների շուրջ իսրայելցի զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսաշրջային նավը մի քանի նավահանգիստներում դիմավորվել է ցույցերով։ Տասնամյակներ շարունակ արաբամետ քաղաքականություն վարելով՝ Հունաստանը 2010 թվականից ակտիվացրել է կապերն Իսրայելի հետ, հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։ Այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվեց պատերազմը Գազայում, ավելի ու ավելի շատ իսրայելցիներ են այցելում Հունաստան և սկսում են ներդրումներ կատարել նրա անշարժ գույքի շուկայում։

Ըստ Աթենքի քաղաքապետի, անշարժ գույք գնելու միջոցով Հունաստանում կացության թույլտվություն ստացած իսրայելցիների թիվն անցյալ տարի աճել է 90 տոկոսով։

1/2950
bottom of page