top of page

Փաշինյանի չինական վոյաժը և, մասնավորապես, Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը, ևս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը. Աշոտյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 1
  • 1 min read

ree

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը եւ, մասնավորապես, Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը, եւս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այո, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։

Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել եւ դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։

Ի դեպ կամ տգետ էին, կամ էլ մանիպուլյատիվ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին, ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցիացված անդամի կարգավիճակները։

Իրականում, երեկ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդ կազմակերպությունն ընդամենը միավորել է այդ երկու ստատուսները եւ այսպիսով արժեզրկել նաեւ Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված նիկոլական կուտը։

Իսկ թե ինչո՞ւ այդ նույն հռչակագիրը, անդրադառնալով այլ տարածաշրջաններին՝ Աֆղանստանից մինչեւ Գազա, չի անդրադարձել Հարավային Կովկասին և հայ-ադրբեջանական գործընթացին, առանձին վերլուծության հարց է»,- գրելէ  նա:

1/2946
bottom of page