top of page

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան պարգևավճար կտրամադրի Ուկրաինայի հետ ոչ-ոքի խաղացած Ադրբեջանի հավաքականի խաղացողներին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 11
  • 1 min read

ree

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի ղեկավարությունն անտարբեր չի մնացել աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ուկրաինայի հետ Ադրբեջանի հավաքականի ոչ-ոքիի (1:1) նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստները դրամական պարգև կստանան այդ արդյունքի համար: Ղեկավարությունն այդ խաղում հիմնական կազմում դուրս եկած յուրաքանչյուր խաղացողի 25,000 մանաթի չափով պարգևավճար է հատկացրել:

Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները կստանան այդ գումարի 75 տոկոսը (18,750 մանաթ), իսկ պահեստայինների նստարանից խաղին հետևողները ՝ 50 տոկոսը (12,500 մանաթ):

1/2949
bottom of page