Իմպիչմենտն ընթանալու է փողոցային պայքարով, որից հետո էլ ՔՊ պատգամավորները միանալու են գործընթացին. Մամիջանյան
- Lilit

- Oct 6
- 1 min read

Իմպիչմենտի գործընթացն առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների ու փողոցային պայքարի հնարավոր չէ. լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Իշխանության ներկայացուցիչները դա շատ լավ գիտեն։ Այո, դա անբաժանելի և կարևորագույն մասն է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի, և այդտեղից էլ տեղի է ունենալու ՔՊ-ից պատգամավորների միացումը»,-ասաց նա։
Հարիցն, թե ժողովուրդը կմիանա՞, Մամիջանյանը պատասխանեց. «Հիմա մենք դա ենք անում, որովհետև մեր քաղաքացիներ, ովքեր դեռևս խաբված են Փաշինյանի կողմից, պետք է տեսնեն, որ խաբվել են»։




















