Իլհամ Ալիևը ժամանել է Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
- Lilit

- Oct 9
- 1 min read

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հրավերով, ժամանել է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին:
Նշենք նաև, որ Ալիևի՝ Տաջիկստան այցի շրջանակներում նախատեսված է առանձին հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:




















