top of page

Քննարկվել են առանց ծնողական խնամքի և հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավման ծրագրերը

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 10
  • 1 min read

ree

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն այցելել են «Գյումրու երեխաների տուն» ու «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ներ։

Հաստատությունների տնօրենների ուղեկցությամբ նրանք շրջել են կենտրոններում, ծանոթացել երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակին, ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին։

Կենտրոնների աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերը․ կարևորվել է նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ու ընտանիքների վերամիավորման գործընթացների դերը։

Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ երեխաների սոցիալական պաշտպանության ապահովումն ու որակյալ կրթական, առողջապահական և այլընտրանքային խնամքի ծառայությունների ընդլայնումը պետության քաղաքականության առանցքում է։

1/2945
bottom of page