Փարաքարի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել․ նպատակն է՝ արգելել Ախտոյաններին բնակվել իրեն համայնքում
- Lilit

- Oct 12
- 1 min read

Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի դիմեն կառավարությանը, որ Ախտոյաններին թույլ չտան ապրել Փարաքարում։
«Մենք հանրագրով դիմելու ենք կառավարությանը, որով խնդրելու ենք, որպեսզի լարվածությունը թոթափելու համար դադարեցնեն Մհեր Ախտոյանի և նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում»,- նշել է Փարաքարի սպանված համայքնապետ Վալոդյա Գրիգորյանի ընկերը։
Նա հայտնել է, որ ստորագրահավաքը բաց է, ցանկություն ունեցողները կարող են ստորագրել։




















