top of page

Մանրէները և սիրտը. հայտնաբերվել է անոթների հիվանդության մասին պատկերացումները փոխող անսպասելի կապ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Գիտնականները հայտնաբերել են, որ աղիներում ապրող մանրէները կարող են շատ ավելի կարեւոր դեր խաղալ սրտի կորոնար հիվանդության առաջացման հարցում, քան ընդունված էր կարծել նախկինում։ Նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է mSystems ամսագրում, այդ պրոցեսում ներգրավված է մանրէների, գենետիկական ուղիների եւ մետաբոլիկ ռեակցիաների բարդ ցանց։

Սեուլցի հետազոտողներն  ուսումնասիրել են կորոնար հիվանդություն ունեցող 14 պացիենտների եւ 28 առողջ մարդկանց աղիների մանրէների նմուշները։ Մետագենոմային սեքվենավորման օգնությամբ գիտնականները ոչ միայն պարզել են, թե հատկապես որ մանրէներն են մասնակցում դրան, այլեւ այն, թե ինչ ֆունկցիաներ են կատարում դրանք։

Արդյունքները ցույց են տվել, որ սրտի կորոնար հիվանդություն ունեցող մարդկանց մոտ օգտակար մանրէների, ինչպիսին է Faecalibacterium prausnitzii-ն, քանակը պակասել էր։

Այդ միկրոօրգանիզմները սովորաբար նպաստում են կարճ շղթայական ճարպաթթուների մշակմանը, որոնք պաշտպանում են անոթները եւ նվազեցնում բորբոքումը։ Դրա փոխարեն պացիենտների նմուշներում նկատվել է բորբոքային պրոցեսների եւ նյութափոխանակության խախտման հետ կապված ուղիների, ներառյալ միզանյութի վերամշակման ուղին, բարձր ակտիվություն։

Հետաքրքիր է, որ որոշ մանրէներ, որոնք սովորաբար համարվում են «բարեկամ», օրինակ՝ Akkermansia muciniphila-ն եւ F. prausnitzii-ն, հիվանդ մարդկանց մոտ այլ վարք են ցուցադրել։ Դա վկայում է այն մասին, որ անգամ «օգտակար» մանրէները միշտ չէ, որ միանման են գործում․ դրանց ազդեցությունը կախված է օրգանիզմի ընդհանուր վիճակից և միկրոբիոմի կազմից։

Գիտնականներն ընդգծել են, որ հայտնաբերված կապը չի ապացուցում, որ հենց մանրէներն են հանգեցնում սրտի հիվանդության։ Սակայն արդյունքները նոր հեռանկարներ են բացում. աղիների մանրէները կարող են դառնալ ռիսկի կարեւոր ցուցիչ եւ պոտենցիալ թիրախ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Հետազոտողներն ապագայում նախատեսում են միավորել գենետիկական եւ մետաբոլիկ պրոֆիլ ունեցող մանրէների մասին տվյալները, որպեսզի ավելի ճիշտ հասկանան, թե ինչպես են ձեւավորվում հիվանդության մեխանիզմները եւ ինչպես կարելի է շտկել դրանք։

1/2951
bottom of page