top of page

Ադրբեջանը ոչ թե եղել է թշնամական, այլ հիմա էլ թշնամական է. Արթուր Խաչատրյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 minutes ago
  • 1 min read
ree

«Ադրբեջանը ոչ թե եղել է թշնամական, այլ հիմա էլ՝ թշնամական է, որովհետև բարեկամ երկիրը հարևանի տարածքում օկուպացիոն զորքեր չէր պահի և տարածք չէր օկուպացնի»,-իր ելույթում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:



Մեջբերում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի վերջերս հրապարակված եզրակացությունը՝ Խաչատրյանը շեշտել է, որ Հայաստանը չի կատարել իր պարտականությունները, և բավարար չափով չի պայքարում արցախցիների դեմ խտրականությունը մեղմելու և նրանց ինտեգրում հայաստանյան հասարակությունում ապահովելու համար:


«Վերադարձի իրավունքը չեք պահանջում, սոցիալական հարցերը չեք լուծում, այդ մարդկանց չեք օգնում, որ ինտեգրվեն Հայաստանի հասարակությանը»,-հավելել է Արթուր Խաչատրյանը:


Եզրափակելով խոսքը՝ Խաչատրյանը հավելել է, որ Հայաստանը չի պահանջում արցախցիների վերադարձը, բայց Ադրբեջանը շարունակում է պահանջել և խոսել «Արևմտյան ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հետ:

1/2951
bottom of page