top of page

Կներեք, դա անհեթեթություն է. Նիկոլ Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանի հայտարարության մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

ree

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե Հայաստանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) աջակցությամբ ստեղծվել է արտաքին հակահետախուզության նոր ծառայություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացավ, երբ լրագրողները նրան հայտնեցին տեղեկությունը։

«Ոնց ասեմ, որ ձեր համար հանկարծ վատ չհնչի, որտեղի՞ց էիք կարդում, կներեք, դա անհեթեթություն է»,- արձագանքեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում կա Արտաքին հետախուզական ծառայություն։

1/2953
bottom of page