«Մեկին հաթաթա են տալիս, մյուսին՝ սպառնում, թե չես աշխատի». Ընդդիմադիր թեկնածուն ահազանգում է՝ իշխանությունները Վաղարշապատում վախի մթնոլորտ են ստեղծում
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

«Ժողովրդի մեջ վախի մթնոլորտ են ստեղծել: Մեզ նույնիսկ բարևողներին գործից ազատում են: Համատարած վախեցնում են: Մեկին դպրոցով են հաթաթա տալիս, մեկին սպառնում, թե՝ չես աշխատի: Էսպես ո՞նց կլինի»,- Ասաց Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Դավիթ Կարապետյանը:
Նրա խոսքով, վախի մթնոլորտն այնքան են խորացրել, որ իրենց նախընտրական հանդիպումներին մարդիկ նույնիսկ սեփական տան շեմին կանգնելուց են վախենում.
«Փորձում են համատարած ճնշումներ գործադրել, բայց մենք վախեցած չենք, քարոզարշավը նորմալ տանում ենք առաջ: Ասում են՝ ժողովրդավար երկիր է, ժողովուրդը կորոշի, դե, թողեք ժողովուրդը որոշի, ի՞նչ է եղել, ինչո՞ւ եք խառնվել իրար: Հատկապես պետական կառույցների աշխատողներին շատ են վախեցրել»:
Կարապետյանը նաև կանխատեսեց, որ Վաղարշապատի ընտրություններն իր նմանը չի ունենալու.
«Լինելու է Վաղարշապատ-1, չի լինելու Գյումրի-2 կամ Գյումրի- 3: Նոյեմեբերի 16-ին ժողովուրդը իր պատասխանը կտա՝ իր ընտրությամբ»:




















