top of page

Հրազդան գետում 20-25 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 14
  • 1 min read

ree

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա: 


 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 


 


Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 20-25 տարեկան տղամարդու դի: 


  


Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար թե սպանություն, պարզ կլինի դիակի դատաբժշական փորձաքննության վերջանական արդյունքերը հրապարակվելուց  հետո: 


 


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

1/2980
bottom of page