top of page

ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի առաջին դեպքը․ այն նախկինում արձանագրվել է կենդանիների մոտ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 15, 2025
  • 1 min read

Վաշինգտոնի բնակիչը վարակվել է թռչնագրիպի H5N5 շտամով, ինչը Միացյալ Նահանգներում այս տեսակի հիվանդության առաջին գրանցված դեպքն է, հայտարարել է նահանգի Առողջապահության նախարարությունը։ Փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։


Նախարարության տեղեկացմամբ՝ այս շտամը նախկինում արձանագրվել է կենդանիների մոտ, սակայն մինչ այժմ երբեք չի հայտնաբերվել մարդկանց մոտ։ 


Առողջապահական մարմինների գնահատմամբ՝ այս փուլում թռչնագրիպով վարակման ընդհանուր ռիսկը մնում է ցածր։ Միաժամանակ մասնագետները շարունակում են վերահսկել իրավիճակը և իրականացնել անհրաժեշտ մոնիթորինգ։

1/3158
bottom of page