top of page

Քիչ առաջ ԿԸՀ-ից մեզ ծանուցել են, որ մեր նկատմամբ վшրույթ է ներկայացվել. Գոհար Մելոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 15
  • 1 min read

ree

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեզ ծանուցել են, որ արտահերթ նիստ է հրավիրված և տեղեկացրել, որ մեր նկատմամբ վարույթ է ներկայացվել, հայտարարել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում:

«Մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պիտի լինի հավատարմագրման հետ կապված հարցերով: Հնարավոր է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ընտրություններում մեր մասնակցության հարց բարձրացվի», - հայտնել է Մելոյանը:

Նա ընդգծել է, որ բացակայում է պատշաճ ծանուցման և նյութերին ծանոթանալու ողջամիտ ժամկետների հնարավորությունը:

1/2980
bottom of page