top of page

«Հրապարակ». Ադրբեջանցի լրագրողներ էին Հայաստան հրավիրել

  • Writer: Lilit
    Lilit
  • 12 hours ago
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական կենտրոնի կազմակերպած «Օրբելի ֆորում 2025»-ին, որը կայացավ նոյեմբերի 4-6-ը, պարզվում է, ոչ միայն թուրք, այլեւ ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել։ Հրավերն ուղարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Մենք տեղեկացանք, որ լրագրողներն Ադրբեջանի պետական Azertac լրատվամիջոցից են եղել։

Հայաստանում նրանց կեցության ծախսերը հոգացել է հրավիրող կողմը՝ ՀՀ կառավարությունը։ Հյուրանոցում նրանց անվտանգությունը խստորեն պահպանվել է։ Նախ՝ մինչեւ նրանց ժամանելը նախապես ամբողջ տարածքը սանրել են, եւ այստեղ գտնվելու 3 օրվա ընթացքում սենյակի դռան մոտ մշտապես անվտանգության աշխատակիցներ են կանգնած եղել։

Մեզ հետ զրույցում «Օրբելի ֆորումի» ժամանակ ադրբեջանցի լրագրողների հետ կապի պատասխանատու Դավիթ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ լրագրողների խումբը 2 անձից էր կազմված․ «Նրանք Հայաստանում մնացել են 3 օր` Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում։ Ծախսերի մասով որեւէ տեղեկություն չունեմ, այդ մասով ես չեմ զբաղվել»։

Ասաց, որ ժամանել էր 4 ադրբեջանցի` 2 լրագրող եւ 2 բանախոս։ Նշենք, որ «Մարիոթ»-ում ստանդարտ համարներում մեկ անձի կեցության 1 օրվա արժեքը տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում։

1/2980
bottom of page