«Զգուշացնում եմ՝ օրենսդրական նախաձեռնություններ են լինելու». Ալեն Սիմոնյան
- Lilit

- Nov 28
- 1 min read

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ալեն Սիմոնյանն ու անդրադառնալով օդի աղտոտվածության խնդրին՝ հայտարարեց հետևյալը. «Մենք լուրջ խնդիր ունենք. օդի աղտոտվածության աստիճանը շատ բարձր է: Երեկ վարչապետը հայտարարեց, որ խումբ է ստեղծվում, որը զբաղվելու է այդ հարցով: Կարծում եմ՝ մենք շատ անլուրջ ենք վերաբերվել, բոլորիս մեղքը կա այդ խնդրում: Այս հարցը պետք է օրենսդրական առումով լուծենք: Պիտի որոշենք՝ կա՛մ թույն ենք շնչում՝ տարբեր քաղցկեղային ու մնացած հիվանդություններից մեր հարազատներին կորցնում ենք, կա՛մ որոշումներ ենք կայացնում... Սենց չի լինի, նորից եմ ասում, զգուշացնում եմ՝ օրենսդրական նախաձեռնություններ են լինելու: Այն մեքենաները, որ հին են, աղտոտում են, այն շինկազմակերպությունները, որ չեն պահում նորմերը, ավազի հանքերը... շատ խիստ կարգավորումների տակ են ընկնելու»:




















