top of page

Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների գերակշիռ մասը. GALLUP

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 days ago
  • 1 min read

ree

Gallup-ի կողմից 1,001 հոգու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքում 61,3 տոկոսը նշել է, որ այո Հայաստանում կան քաղբանտակյալներ, 23 տոկոսն ասում է, որ՝ ոչ, չկան և 15,7 տոկոսը դժվարանում է պատասխանել այս հարցին: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Դրական պատասխանածների 64,9 տոկոսը ասել  է, որ Սամվել Կարապետյանն է քաղբանտարկյալ, 36,2 տոկոսը՝ Բագրատ Արքեպիսկոպոսը, Միքայել Սրբազանը՝ 33 տոկոսը, Վարդան Ղուկասյանը (Գյումրու քաղաքապետ)՝ 19,4 տոկոսը, Նարեկ Սամսոնյանը՝ 4,7 տոկոս, Լիդյա Մանթաշյան՝ 4,7 տոկոս, Վազգեն Սաղաթելյան՝ 3,2 տոկոս, Դավիթ Համբարձումյան՝ 2,9 տոկոս, 1,4 տոկոսը նշում է Արմեն Աշոտյան»,- հայտնել է նա:

1/3036
bottom of page