top of page

Դուստրը 76-ամյա հորը, ով ունի հենաշարժողական խնդիրներ, դուրս է հանել սեփական տնից, նա արդեն 5 օր է՝ գիշերում է դրսում

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

ree

76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։

Աղջիկը նրան դուրս է հանել սեփական տնից, որտեղ ինքն ապրում էր շուրջ 35 տարի, ինչի հետևանքով տարեց տղամարդն արդեն հինգ օր է՝ գիշերում է դրսում, հայտնում է Shamshyan.com-ը։



«Մի քանի օր նա անցկացրել է կոշկակարի փոքրիկ բուդկայում՝ փորձելով պաշտպանվել ցրտից։ Վալերի Բարխուդարյանը ունի հենաշարժողական խնդիրներ, վերջերս ենթարկվել է վիրահատության և նրա առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ մնալ բաց երկնքի տակ։



Տարեց տղամարդը նշում է, որ ցանկանում է տեղափոխվել խնամքի հաստատություն կամ ապրել այլ վայրում, միայն թե ունենա տաք անկողին և անվտանգ պայմաններ, որպեսզի ապաքինվի»,- գրել է լրատվամիջոցը։

1/3032
bottom of page